Արմինֆո.Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի հունվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած առաջնային աճուրդների ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 52 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 8.5 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի հունվարի համեմատ գրանցելով 65% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 59 գործարք։
Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 490 մլրդ դրամ, որը 8%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի հունվարի համեմատ աճել է 78%-ով՝ հատելով 3.6 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 180 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 104-ի։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի հունվարի համապատասխան ցուցանիշը 41%-ով։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 6.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով՝ հասնելով 174 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 9 գործարք։
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.62 | 0.57 |
EUR | 421.19 | 1.82 |
GBP | 503.29 | 1.21 |
CAD | 278.40 | 0.37 |
JPY | 25.40 | 0.09 |
CNY | 54.45 | 0.10 |
CHF | 447.49 | 1.12 |