Ուրբաթ, 11 Փետրվարի 2022 17:19
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանը գիտատար արտադրանքի արտահանման հիմքեր ունի

Փորձագետ. Հայաստանը գիտատար արտադրանքի արտահանման հիմքեր ունի

Արմինֆո.ԵԱՏՄ-ում ընդհանուր ֆինանսական շուկայի, էլեկտրաէներգիայի, գազի և նավթի շուկայի, և, ամենակարևորը, միասնական թվային շուկայի ստեղծումից հետո հայ գործարարների համար կձևավորվի բարենպաստ միջավայր։ Փետրվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։

 

Մասնավորապես, նա ընդգծել է, որ միասնական թվային շուկայի գործողությամբ երկրին կհաջողվի զարգացնել գիտատար ճյուղերը։ Վկայակոչելով ԵՏՀ Կոլեգիայի անդամների հայտարարությունը ՝ Մանասերյանն այդ համատեքստում նշել է, որ դա բացառիկ հնարավորություն կլինի Հայաստանի համար վերականգնելու իրեն ինդուստրիալ երկրի կարգավիճակում, ինչն, իր հերթին , թույլ կտա երիտասարդներին իրացնել իրենց ներուժը, իսկ դա կկրճատի արտագաղթը:

 

Ընդ որում, տնտեսագետը ուշադրություն է հրավիիրել ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում երկրի ներուժին, որոնք աճի երկնիշ ցուցանիշներ են ցուցադրել նույնիսկ ամենաանբարենպաստ տնտեսական ժամանակաշրջաններում: Հետխորհրդային տարածաշրջանում հայ վարպետների հավասարը այս ոլորտում, Մանասերյանի կարծիքով, չկա։ Բացի այդ, նա նշել է հայ ՏՏ մասնագետների ներուժը, որոնք մեծ պահանջարկ ունեն։ Սակայն այդ ճյուղը տնտեսության մեջ ինտեգրված չէ, այլ, հիմնականում, պատվերներ է իրականացնում արտաքին շուկաների համար։

 

Նա նաեւ նշել է, որ հենց գիտատար արտադրանքի արտահանումը թույլ կտա Հայաստանին աստիճանաբար անցնել զարգացած երկրների շարքը։ «Մենք կարող ենք ներմուծել հումք եւ արտահանել պատրաստի արտադրանք եւ տեխնոլոգիաներ: Ահա այսպիսի հիմքեր ունի Հայաստանը։ Սակայն դրա համար անհրաժեշտ են կարգապահություն, պրոֆեսիոնալիզմ եւ հետեւողականություն", - ընդգծել է նա։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի եկամուտների առյուծի բաժինը բաժին է ընկնում ծառայությունների ոլորտին՝ 88,8% կամ 306,1 մլրդ դրամ (տարեկան աճը ՝ 10,9%), իսկ արտադրական հատվածին բաժին է ընկնում, ավանդաբար, ամենափոքր մասը՝ ընդամենը 2.4 մլրդ դրամ (կամ 0,7%), տարեկան 8,9% աճով: Ընդհանուր առմամբ, 2021 թվականին ՏՀՏ ոլորտի հասույթի տարեկան աճի տեմպերն արագացել են 2,8 տոկոսից մինչեւ 7,4 տոկոս՝ ապահովելով 344,7 մլրդ դրամ ծավալ (շուրջ 684,3 մլն դոլար) ծավալ: Մինչդեռ, նշենք, որ 2021 թվականին ոսկերչական իրերի արտադրության ծավալի անկումն արագացել է մինչեւ 32,7 տոկոս՝ կազմելով 27,7 մլրդ դրամ, եւ այդ միտումն արդեն դիտվել է 2019-2020թթ., երբ անկումը արագացել է 7,5 տոկոսից մինչեւ 13,3 տոկոս: