Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022 13:31
Նաիրա Բադալյան

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Լեւոն Սահակյանի թեկնածության առաջադրմանը

ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Լեւոն Սահակյանի թեկնածության առաջադրմանը

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Լեւոն Սահակյանի թեկնածությունը:

 

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փետրվարի 14-ին, ներկայացնելով թեկնածուին, հայտարարել է, որ Լեւոն Սահակի Սահակյանը (1984 թ., ք. Երեւան) 2006 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսական ֆակուլտետը՝ հաշվապահական հաշվառում եւ աուդիտ մասնագիտությամբ, տ. գ. թ.: 2015 թ. - ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ է:

 

Աշխատել է մասնավոր հատվածում՝ որպես գլխավոր հաշվապահ, տնօրենի ֆինանսական տեղակալ և խորհրդական, տարբեր ՍՊԸ-ների գործադիր տնօրեն: 2019 թվականից աշխատանքային գործունեություն է սկսել ԱԺ-ում, նախ, որպես փոխնախագահի խորհրդական, ապա ՝ պատգամավորի օգնական ։ 2021 թվականի օգոստոսից զբաղեցրել Է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, իսկ անցյալ տարվա սեպտեմբերից՝ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը:

 

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում Սահակյանի թեկնածության առաջադրմանը: