Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2022 17:56
Ալինա Հովհաննիսյան

ՀԲՄ. Հայաստանը ներգրավված է միջազգային բանկային վճարումների այլընտրանքային համակարգերի մշակման գործում

ՀԲՄ. Հայաստանը ներգրավված է միջազգային բանկային վճարումների այլընտրանքային համակարգերի մշակման գործում

Արմինֆո.Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների սահմանումը՝ տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման միջազգային միջբանկային համակարգից (SWIFT) նրա հնարավոր անջատման առումով, լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա՝ երկու երկրների տնտեսությունների ինտեգրվածության բարձր մակարդակի պատճառով։

Փետրվարի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։ Ընդ որում, նա հույս է հայտնել, որ իրավիճակը դրան չի հասնի։

 

Սակայն, միևնույն ժամանակ, ՀԲՄ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում միջբանկային փոխանցումների այլընտրանքային համակարգի մշակման ուղղությամբ: "Մենք նույնպես որոշակի իմաստով ներգրավված ենք այդ աշխատանքում, քանի որ հետաքրքրված ենք այլընտրանքային լուծումներով, որոնք թույլ կտան մեր հաճախորդներին բանկային գործարքներ իրականացնել նորմալ ռեժիմով", - ասել է նա: Նա նշել է, որ ՀԲՄ-ն արդեն մասնակցել է այդ հարցի քննարկումներին։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը նախատեսում են ՌԴ-ի նկատմամբ "ծանր պատժամիջոցների" փաթեթ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաներին, SWIFT համակարգից երկրի անջատումը դեռեւս միջոցառումների ցանկում ներառված չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կսահմանվեն ռուսական խոշոր բանկերի և "որոշ ռուս օլիգարխների" նկատմամբ։