Ուրբաթ, 18 Փետրվարի 2022 17:50

GeoProMining Gold-ը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են հանքի աշխատանքի վերակազմակերպմանը

GeoProMining Gold-ը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են հանքի աշխատանքի վերակազմակերպմանը

Արմինֆո. Սոթքի ոսկու հանքավայրը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան շահագործող "GeoProMining Gold" ընկերությունը 2021 թվականն ավարտել է արտադրական պլանի համաձայն: Ներկայում ընկերությունը շարունակում է աշխատել տեխնիկական նախագծերի վրա, որոնք ուղղված են հանքի աշխատանքի վերակազմակերպմանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ինհաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից, ընկերությունը տեխնիկապես եւ լոգիստիկ առումով փոխում է հանքավայրի դիզայն, ինչպես նաեւ լրացուցիչ հետախուզում է իրականացնում հանքավայրում՝ հանքաքարի արդյունահանումը շարունակելու համար:

2021 թվականին ընկերությունը 5 մլն դոլար է ուղղել հանքի վերակազմավորմանը, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է այդ նպատակով ուղղել շուրջ 10 մլն դոլար: Ընկերությանը հաջողվել է պահպանել արդյունահանման ծավալները և ապահովել նախատեսված փոխադրումները երկաթուղով։

Ոսկու պարունակությունը հանքավայրում մնում է միջինը 3-4 գրամ մեկ տոննա սուլֆիդային հանքաքարում եւ 1-1, 5 գրամ մեկ տոննա գաբրո զանգվածում: Ներկայում ձեռնարկությունում աշխատում է 1350 մարդ, որոնցից Սոթքի հանքավայրում՝ 792 մարդ, եւ 496 աշխատակից՝ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում:

2021 թվականին "GeoProMining Gold" ընկերությունը ՀՀ պետական բյուջե է վճարել 21 մլրդ դրամ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում: