
Արմինֆո.Հայաստանում կստեղծվի Ներդրումային կոմիտե։ Ինչպես ասվում է կառավարության պաշտոնական կայքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել կոմիտեի աշխատանքի կարգը հաստատելու մասին:
Նորաստեղծ կառույցի գործունեությունն ուղղված է լինելու հանրային (պետական) ներդրումային ծրագրերի նախնական ընտրությանը, առաջնահերթությունների որոշմանը, վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացմանն ու հաստատմանը:
Ըստ աղբյուրի՝ կոմիտեի նիստերն իրականացվելու են եռամսյակը մեկ՝ կառավարության ղեկավարի նախագահությամբ: Կոմիտեն իր գործունեությունը կարող է դադարեցնել միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
