Երկուշաբթի, 21 Փետրվարի 2022 16:39
Նաիրա Բադալյան

Էկոնոմիկայի փոխնախարարը Մինսկում կքննարկի միկրոէլեկտրոնային ճյուղի զարգացումը

Էկոնոմիկայի փոխնախարարը Մինսկում կքննարկի միկրոէլեկտրոնային ճյուղի զարգացումը

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Մինսկում կմասնակցի միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման հարցերին նվիրված քննարկմանը:

Ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 21-ի որոշմամբ Գևորգյանը փետրվարի 21-23-ը գործուղվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կլոր սեղանին՝ նվիրված միկրոսխեմաների արտադրության և միկրոէլեկտրոնային արդյունաբերության զարգացման հարցերին