
Արմինֆո.ԱրմսվիսԲանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգային ծառայություններ իրականացնող առաջատար բանկերից, միևնույն ժամանակ, միակ Բանկն է, որն անդամակցում է Factors Chain International-ին (FCI, Ֆակտորինգային միջազգային ասոցիացիա) դեռևս 2008թ․-ից։
FCI-ի հետ համագործակցության շրջանակներում միջազգային ֆակտորինգի զարգացումը մշտապես եղել է Բանկի համար առանցքային կարևորության հարցերի շարքում։
Այս անգամ, շնորհիվ TBC բանկի, FCI-ի և ՎԶԵԲ-ի հետ արդյունավետ համագործակցության՝ Բանկն առաջին անգամ հանդես եկավ նոր ֆակտորինգային լուծումով իր լավագույն հաճախորդներից մեկի՝ Երևանի շոկոլադի գործարան ՓԲԸ-ի համար Վրաստանից իրականացվող ներմուծման գործարքը ֆինանսավորելու նպատակով։ Այս պրոդուկտի շնորհիվ ընկերությունները կարող են օգտվել ֆակտորինգային ֆինանսավորման սխեմայից նաև ներմուծման գործարքների դեպքում, մասնավորապես՝ ներմուծողը հնարավորություն է ստանում կանխավճարի փոխարեն վճարումն իրականացնել հետաձգման պայմանով, քանի որ արտահանողը ֆինանսավորվում է տեղում՝ ապրանքն առաքելուց անմիջապես հետո։
Համոզված ենք, որ նմանատիպ լուծումներն ունեն իրացման մեծ պոտենցիալ և Բանկի առջև բացում են նոր հնարավորություններ Հայաստանում միջազգային ֆակտորինգի զարգացմանը նպաստելու հարցում։
Համագործակցելով ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ․-ից, Բանկը, բացի առևտրի ֆինանսավորման ոլորտից, զգալի հաջողություններ է գրանցել նաև ՓՄՁ վարկավորման, GCF-GEFF Armenia էներգաարդյունավետության ծրագրերի ու Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում՝ միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման ուղղություններով: ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը գտնվում է շարունակական զարգացման փուլում: Այսօրվա դրությամբ համագործակցության ծավալները բոլոր ուղղություններով կազմում են շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: