Հինգշաբթի, 24 Փետրվարի 2022 18:25
Նաիրա Բադալյան

"Ուրալյան ավիաուղիները" շրջանցիկ երթուղիներ են մշակել դեպի Հայաստան թռիչքների համար

"Ուրալյան ավիաուղիները" շրջանցիկ երթուղիներ են մշակել դեպի Հայաստան թռիչքների համար

Արմինֆո. Ռուսական "Ուրալյան ավիաուղիներ" ավիաընկերությունը շրջանցիկ երթուղիներ է մշակել դեպի Հայաստան թռիչքների համար։

 

"Օդային տարածքի օգտագործման սահմանման ժամանակավոր ռեժիմի կապակցությամբ "Ուրալյան ավիաուղիներ" ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների իրականացումը դեպի Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայաններ։ Միաժամանակ, մշակվել են շրջանցիկ երթուղիներ՝ դեպի Սոչի, Միներալնիե Վոդի, ինչպես նաև՝ Հայաստան, Կիպրոս, Եգիպտոս, Թուրքիա չվերթներ իրականացնելու համար։ Այլ ամսաթվերին նշված ուղղություններով չվերթների կարգավիճակի մասին տեղեկատվությունը ճշտվում է եւ օպերատիվ կհրապարակվի մեր կայքում", - ասվում է ավիափոխադրողի հաղորդագրությունում:

 

Նշենք, որ "Ռոսավիացիայի" որոշման համաձայն, Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ 2022 թվականի փետրվարի 24-ից, Մոսկվայի ժամանակով 03:45-ից, Ռուսաստանի հարավում գտնվող մի շարք օդանավակայաններ թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են: Սահմանափակումը գործում է մինչեւ 2022 թվականի մարտի 2-ը՝ ժամը 03:45-ը: Ժամանակավորապես դադարեցվել է Ռոստովի (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազևո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը: Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները խորհուրդ չեն տալիս մոտակա չվերթների ուղեւորներին եւ դիմավորողներին ժամանել օդանավակայաններ: