Ուրբաթ, 25 Փետրվարի 2022 14:08
Նաիրա Բադալյան

ԵԱՏՄ երկրները մնում են միասին՝ ի հեճուկս նրանց պառակտելու արեւմտյան պետությունների  փորձերին. Միշուստին

ԵԱՏՄ երկրները մնում են միասին՝ ի հեճուկս նրանց պառակտելու արեւմտյան պետությունների  փորձերին. Միշուստին

Արմինֆո. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը փետրվարի 25-ին Նուր Սուլթանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները բոլոր հանգամանքներում միասին են մնում և ձգտում են ամրապնդել համագործակցությունը՝ ի հեճուկս նրանց տարանջատելու արեւմտյան պետությունների  փորձերին:

 

"Այժմ մենք  շարունակում ենք քննարկել Եվրասիական ինտեգրման գերակա հարցերը, որոշումներ ընդունել, որոնք անհրաժեշտ են առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման, մեր մարդկանց կյանքի որակի եւ բարեկեցության բարձրացման համար: Ներկա իրավիճակում դա հատկապես կարեւոր է", - ասել է Միշուստինը։

 

Ռուսաստանի կառավարության նախագահի խոսքով ՝ այսօրվա հանդիպումը  լավագույն ապացույցն այն բանի, որ ցանկացած պարագայում երկրները միասին են եւ միասին ձգտում են ամրապնդել համագործակցությունը բոլոր ուղղություններով՝ "չնայած արտաքին ճնշումներին եւ մեզ պառակտելու արեւմտյան երկրների փորձերին":