Արմինֆո.ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների ֆոնին ՎՏԲ-ը թույլ է տալիս բաժնետերերի փոփոխություն բանկի դուստր ակտիվներում, դրա համար ՎՏԲ-ն ժամանակ ունի մինչեւ մայիսի 25-ը: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հաղորդել է ՎՏԲ-ի վարչության անդամ Դմիտրի Պյանովը։
"Մենք ունենք ժամանակ մինչեւ 2022 թվականի մայիսի 25-ը՝ կապիտալին առնչվող գործարքների համար, այսինքն, մինչեւ այդ ամսաթիվը մենք կարող ենք մեծամասնական սեփականատիրոջ կամ ոչ մեծամասնական սեփականատիրոջ փոփոխություն իրականացնել այն ընկերություններում, որտեղ մենք ունենք հսկիչ կամ մեծամասնական բաժնեմաս։ Այդ պատճառով կարելի է մեզանից ինչ-որ գործողություններ սպասել", - ասել է Պյանովը, չհստակեցնելով, թե հատկապես որ ակտիվների մասին կարող է խոսք գնալ։
"Առայժմ ես ոչ մի մանրամասնության չեմ տիրապետում, թե ով կլինի առաջինը, ով՝ երկրորդը, ինչպես դա կկազմակերպվի։ Այդ ամենը կապված է նոր սեփականատերերի որոնման եւ կենտրոնական կարգավորիչների համաձայնեցման հետ, օրինակ, արտասահմանյան դուստր բանկերի բաժնետոմսերը վաճառելու համար: Առանց կարգավորիչի հետ համաձայնեցման դա անհնար է անել։ Ինչ-որ աշխատանք տարվում է, բայց առայժմ չեմ կարող մանրամասներ հաղորդել", - հավելել է նա։
Պյանովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ից բացի, ՎՏԲ-ի նկատմամբ արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիան: "Մենք ունենք նաեւ Մեծ Բրիտանիայի արգելափակող պատժամիջոցներ, որոնք, ցավոք, որևէ վերապահում չունեն գործարքներն ավարտելու համար։ Մենք այժմ ուսումնասիրում ենք, թե ինչ է դա նշանակում մեր VTB Capital PLC բանկի համար, որի ունի Լոնդոնի բանկային լիցենզիա", - պարզաբանել է Պյանովը։
Նախօրեին վարկային կազմակերպության նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո ՎՏԲ բանկը հաղորդել է բաժնետոմսերի 99,9961%-ի "Դինամո-Մոսկվա" ՖԸ-ին պլանային փոխանցմանմասին՝ հօգուտ համառուսաստանյան "Դինամո" մարզական ընկերության, ինչպես նաեւ Կիպրոսի RCB Bank-ում բաժնետոմսերի 46,29%-ի եւ «Պոչտա» բանկում երկու բաժնետոմսերի վաճառքի մասին:
Պատժամիջոցների տակ հայտնված ՎՏԲ բանկի դուստր կազմակերպություններն աշխատում են սովորական ռեժիմով, տրամադրում են ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները, հաղորդել են վարկային կազմակերպության մամուլի ծառայությունում:
"ՎՏԲ-ի Դուստր կազմակերպության աշխատում է բնականոն ռեժիմով և շարունակում են տրամադրել ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակը: Ընդունված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների պահպանման եւ մատչելիության վրա: Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի բաժանմունքներում, այնպես էլ հեռավար խողովակներով: Դրանք նախկինի պես կարելի է օգտագործել ամբողջ ծավալով Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ղազախստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործառնություններն իրականացնելու համար", - ասել են մամուլի ծառայությունում:
Փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը հայտարարել են ՎՏԲ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Բանկը ներառվել է SDN ցուցակում (Specially Designated Nationals and Blocked Persons): Այդ ցուցակում ընդգրկված ինստիտուտների նկատմամբ կիրառվում են առավելագույն սահմանափակումներ։ Նրանց ակտիվները արգելափակվում են, սահմանվում է ԱՄՆ-ի գործընկերների հետ դոլարային գործարքների և ցանկացած գործողության արգելք: