Երկուշաբթի, 28 Փետրվարի 2022 13:30
Կարինա Մելիքյան

Հայտարարություն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ

Հայտարարություն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ

Արմինֆո.Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ  փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները։