Արմինֆո.AMANLBB2GER8 ծածկագրով դրամային պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումը հերթական անգամ ավարտվել է նախատեսվածից շուտ։
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 1 500 000 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 9,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը ` 27 ամիս։
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 23 հուլիս 2021 թվ. թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |