Չորեքշաբթի, 2 Մարտի 2022 14:52
Ալինա Հովհաննիսյան

 Ճապոնիայի դեսպանատունն ավելի քան 90 հազար դոլար կուղղորդի Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավմանը

 Ճապոնիայի դեսպանատունն ավելի քան 90 հազար դոլար կուղղորդի Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավմանը

Արմինֆո. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում ստորագրել են "Լոռու մարզում հասարակական տրանսպորտի համար ավտոբուսների տրամադրում" դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին համաձայնագիր:

 

Ըստ համաձայնագրի՝ Ճապոնիայի դեսպանատունն ավելի քան 90 հազար դոլար կտրամադրի Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման համար, ինչը ենթադրում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հարմարեցված նոր ավտոբուսների գնում, տրանսպորտային ցանցի ընդլայնում եւ ենթակառուցվածքների բարեկարգում: Հաղորդվում է, որ նոր երթուղին 7 գյուղական բնակավայրեր կկապի Դսեղի եւ Վանաձորի միջեւ ։

 

Բացի այդ, տրանսպորտային համակարգի բարելավման շրջանակներում նախատեսվում է 7 բնակավայրերում ավտոբուսային կանգառների վերանորոգում, որտեղ հասանելի կլինի ժամանակացույցի մասին տեղեկատվությունը: