Արմինֆո.«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։
Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` 2021թ. տվյալներով շուկայում բանկերի մասնաբաժինը, գործարքների, մատուցվող ծառայությունների և խորհրդատվությունների թիվը և ծավալը, կառուցվածքային հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունն ու ջանքերը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը:
«Շարունակվող համավարակի պայմաններում ներդրումային բանկերն առաջատար դեր են խաղում համաշխարհային տնտեսության փոխակերպման գործում», – նշել է «Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Ընկերությունների համար ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե մասնագիտական ինչ գիտելիքներ և հմտություններ կարող են առաջարկել ներդրումային բանկերը: «Global Finance»-ի ներդրումային բանկերի մրցանակաբաշխությունն այդ ոլորտի առաջատար հաստատությունները ներկայացնող հզոր հարթակ է»:
Մրցանակաբաշխության հաղթողների ցանկը և մանրամասները կհրապարակվեն 2022թ. ապրիլին ամսագրի տպագիր, ինչպես նաև առցանց` GFMag.com կայքում:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |