Երկուշաբթի, 7 Մարտի 2022 18:28
Ալինա Հովհաննիսյան

Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է տարեկան 19,2 տոկոսով  

Հունվարին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է տարեկան 19,2 տոկոսով   

Արմինֆո.2021 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է 885.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը մեկ տարի վաղեմության ցուցանիշից ավելի է 19,2%-ով (նախորդ տարվա 2,2% աճի դիմաց):

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են տարեկան 32,8%-ով' մինչև 434.7 մլն կվտ/ժամը, ՀԷԿ-երը՝  7,4%-ով՝ մինչև 118 մլն կվտ/ժամ, ՀԱԷԿ-ը՝ 6,9 տոկոսով՝ մինչեւ 322,8 մլն կվտ/ժամ։ Ընդ որում, ըստ վիճակագրական տվյալների, հողմային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 0.5 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիայ, ավելացնելով ծավալը տարեկան կտրվածքով 2,5 անգամ: Արևային էլեկտրակայանները հաշվետու ժամանակահատվածում արտադրել են 9.2 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, տարեկան աճը՝ 2,9 անգամ:

 

Հիշեցնենք, որ  2021թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 7 674.9 մլն կվտ/ժամ՝ մեկ տարվա ընթացքում կրճատվելով 0,6%-ով (2020թ. 1,2% աճի դիմաց)։ ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 6,9 տոկոսով՝ մինչեւ 3 383,7 մլն կվտ/ժամ, ՀԷԿ-երը ՝ 23,8% - ով ՝ մինչեւ 2 201,7 մլն կվտ/ժամ: Հայկական ԱԷԿ-ը 2021 թվականին, ընդհակառակը, արտադրության ծավալները կրճատել է 27,5 տոկոսով ՝ մինչև 1 998,4 մլն կվտ/ժամ: Նվազել են նաեւ ջերմային էներգիայի արտադրության ծավալները՝ 69,9 տոկոսով ՝ մինչեւ 11,3 հազար գիգաջոուլ: Հողմակայանները էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել են 21,1 տոկոսով՝ մինչեւ 1.5 մլն կվտ/ժամ, իսկ արևային կայանները, ընդհակառակը, արտադրության ծավալները 4,2 անգամ ավելացրել են՝ մինչև 89,6 մլն կվտ/ժամ: