Արմինֆո.2022 թվականի փետրվարի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված եւ ԱրարատԲանկի կողմից տեղաբաշխված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում սույն թվականի մարտի 9-ին։
Բանկում հիշեցրել են, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվել է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերին շնորհվել է AMFNCAB27ER1 ծածկագիրը, որոնք ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։
««ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը հասանելի կլինեն երկրորդային շուկայում սույն թվականի մարտի 9-ից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |