Արմինֆո.Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանները։ Վարկերը կարելի է ստանալ հետևյալ պայմաններով՝
Բանկն առաջարկում է այլ բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում գործող անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորում առանց միջնորդավճարի և նվազեցված տոկոսադրույքով, ընդ որում՝ ցանկության դեպքում, հնարավոր է միավորել նաև անգրավ վարկերը։
Վարկատեսակից կարող են օգտվել 21 տարին լրացած ՀՀ-ում կամ ԱՀ-ում բնակվող ֆիզիկական անձինք, ովքեր՝
Անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի կայքում՝ անցնելով https://bit.ly/3CxSxQH հղմամբ կամ զանգահարելով Բանկի շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով:
Նշենք, որ Արդշինբանկը 2022 թվական է մուտք գործել 2 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներով, որը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15%-ը։ Բանկի սեփական կապիտալը գերազանցել է 200 մլն ԱՄՆ դոլարը։ Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է Հայաստանի բանկային համակարգում և ներկայումս ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 42-ը գտնվում են մարզերում, իսկ 21-ը՝ հանրապետության մայրաքաղաքում։ Մայիսին սպասվում է Արդշինբանկի ևս մեկ մասնաճյուղի բացում՝ Կոտայքի մարզում։
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |