Արմինֆո. Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։ Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում Բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։ Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։
Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, ինչպես նաև Բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |