Երկուշաբթի, 14 Մարտի 2022 16:51
Նաիրա Բադալյան

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը. Փաշինյանը հիշեցրել է դրա ստեղծման նպատակների մասին  

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը. Փաշինյանը հիշեցրել է դրա ստեղծման նպատակների մասին   

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:

 

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, բացելով քննարկումը, ՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»:

 

Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր: