Երեքշաբթի, 15 Մարտի 2022 14:54
Նաիրա Բադալյան

Մարտի 22-ից "Աերոֆլոտը" վերսկսում է դեպի Հայաստան թռիչքները

Մարտի 22-ից "Աերոֆլոտը" վերսկսում է դեպի Հայաստան թռիչքները

Արմինֆո.Ռուսաստանի խոշորագույն ավիափոխադրող "Աէրոֆլոտը" մարտի 22-ից վերսկսում է դեպի Հայաստան թռիչքները Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներով:

 

"Աէրոֆլոտը բացում է դեպի Երեւան ամենօրյա կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։ Դեպի Հայաստան Աէրոֆլոտի չվերթները կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից եւ կիրականացվեն հայրենական Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներով", - ասվում է ավիաընկերության հաղորդագրությունումեջ:

 

Մարտի 14-ից "Աերոֆլոտը" վերսկսել է կանոնավոր չվերթները դեպի Բիշքեկ և Օշ (Ղրղզստան): Մարտի 21-ից ավիափոխադրողը բացում է դեպի Բաքու չվերթների տոմսերի վաճառքը։

 

Ավելի վաղ "Աէրոֆլոտ" ընկերությունը հայտարարել էր մարտի 8-ից բոլոր արտասահմանյան չվերթները դադարեցնելու մասին: Բացառություն են կազմել դեպի Բելառուս թռիչքները։