
Արմինֆո. Բիզնեսի աճի, ֆինանսավորում ներգրավելու և ավելի շատ հասույթ ստանալու հարցում ձեռներեց կանանց օգնելու համար, IFC-ը, Ճապոնիայի կառավարության հետ համագործակցելով, նոր նախաձեռնության մեկնարկ է տվել Հայաստանում։
Ծրագիրը կօգնի բարելավելու ֆինանսների մատչելիությունը կանանց սեփականությունը հանդիսացող բիզնեսի համար՝ բացահայտելով նրանց ողջ ներուժը և տալով երկրի տնտեսության մեջ կանանց մասնակցության ավելի մեծ հնարավորություն։ Այդ մասին հաղորդել է կորպորացիայի երեւանյան գրասենյակը:
Հաղորդագրության համաձայն, այդ նպատակն իրականացվելու է խմբային մենթորության և քոուչինգի միջոցով "կանանց" ընկերություններին համակցված անհատական խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով: Նպատակն է օգնել ընկերություններին բարելավել իրենց դիրքերը իրավասությունների աճի եւ ներդրումներ ներգրավելու պատրաստության միձոցով եւ այլն:
Ծրագրի բյուջեի մասին IFC-ի հաղորդագրության մեջ չի նշվում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա 11 ամիսների ընթացքում "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամի և Granatus Ventures վենչուրային ընկերության կողմից՝ Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների հետ համագործակցությամբ: Ծրագիրն աշխատելու է Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում: