Չորեքշաբթի, 16 Մարտի 2022 18:06
Նաիրա Բադալյան

Կոմիտեի նախագահը բացառում է ոչ ռեզիդենտներին, մասնավորապես, թուրքերին եւ ադրբեջանցիներին Հայաստանի պետական գույքի օտարման հնարավորությունը  

Կոմիտեի նախագահը բացառում է ոչ ռեզիդենտներին, մասնավորապես, թուրքերին եւ ադրբեջանցիներին Հայաստանի պետական գույքի օտարման հնարավորությունը   

Արմինֆո.Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում ոչ ռեզիդենտներին պետական գույքի օտարումը բացառված է: Այս մասին Ավետիսյանը հայտարարել է մարտի 16 - ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե որպես արաբ ներկայացող թուրքերը հողեր են ձեռք բերում Արագածոտնի մարզում, մասնավորապես, Օհանավանում եւ Ապարանում։

 

Ավետիսյանը նշել է, որ ինքը տվյալ հարցի հասցեատերը չէ, "եթե հողեր են ձեռք բերվում երկրորդային շուկայում, մասնավոր անձանցից": "Ես գիտեմ, որ Հայաստանի օրենսդրությունն արգելում է հողամասերի վաճառքը ոչ ռեզիդենտներին։ Այսինքն, Հայաստանում հողամասի սեփականության իրավունք կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները։ Իսկ պետական գույքի առումով նման դեպքերն, ընդհանրապես, բացառվում են", - ասել էց նա։

 

Պատասխանելով  այն դիտողությանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թվականներին ՀՀ - ում անշարժ գույքի 6 օբյեկտ են ձեռք բերել (իսկ Թուրքիայի քաղաքացիները՝  71-խմբ.), Ավետիսյանն ընդգծել է, որ պետք է տարբերակել անշարժ գույքն ու հողը: "Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի մասին տվյալներ չունի, սակայն ոչ ռեզիդենտներին պետական գույք չի օտարվել", - վստահեցրել է նա:

 

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում միշտ են գույք ձեռք բերել։ Նրա ասելով ՝ Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի համար։ "Միշտ՝ բացի 2021 թվականից", - հստակեցրել էր նախարարը: Թուրքերը նույնքան անարգել Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել և ներդրումներ կատարել տեղական բիզնեսում։ Նա չէր հստակեցրել, թե կոնկրետ որ ընկերությունների եւ ինչ ծավալի ներդրումների մասին է խոսքը։ Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար նախարարը լրագրողներին առաջարկել էր դիմել Կադաստրի կոմիտե, Պետռեեստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Էկոնոմիկայի նախարարը հավաստիացրել էր, որ այդ ցուցակում ռազմավարական կարեւոր օբյեկտներ չկան։