Հինգշաբթի, 17 Մարտի 2022 13:50
Ալինա Հովհաննիսյան

FLYONE ARMENIA-ն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ է սկսում՝ ամենօրյա ռեժիմով

FLYONE ARMENIA-ն Երևան-Մոսկվա-Երևան կանոնավոր չվերթներ է սկսում՝ ամենօրյա ռեժիմով

Արմինֆո.Երևան-Մոսկվա-Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության չվերթները մարտի 17-ից կիրականացվեն ամենօրյա հաճախականությամբ:

 

Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Երևան-Մոսկվա-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

 

Երևան- Մոսկվա- Երևան երթուղով FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը տրվել է 2022թ. մարտի 1-ին: Ներկայում FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Ստամբուլ և Լիոն:

 

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ  App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

 

Նշենք, որ FLYONE ARMENIA-ն հիմնադրվել է 2021 թվին: Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է օդանավի շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ կոդը և ICAO FIE եռանիշ կոդեր։

 

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից, որոնք նախատեսված են 180 տեղի համար եւ համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA անվտանգության բոլոր չափանիշներին: Նաեւ, հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակը, բոլոր ինքնաթիռները հագեցած են HEPA օդային զտիչներով, որոնք սպանում են վարակների եւ բակտերիաների 99,97% - ը:

 

Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի (www.flyone.eu) հայկական ստորաբաժանում: Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում և ներկայումս հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների կարգ: