
Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Գեորգի Ախալկացիին նշանակել է Երեւանում իր ներկայացուցչության նոր ղեկավար: Նա կփոխարինի Դմիտրի Գվինդաձեին։
Աքալկացին նոր պաշտոնը կստանձնի 2022 թվականի մայիսի 1-ին։ Նա կհամակարգի բանկի ներդրումները եւ գործառնությունները Հայաստանում' ենթարկվելով բանկի Կովկասի տարածաշրջանային տնօրեն Քաթարին Բյորլին Հանսենին: Վրաստանի քաղաքացի Ախալկացին իր կարիերան սկսել է որպես իրավաբան, իսկ հետո անցել բանկային ոլորտ, աշխատել է Societe Generale-ում։ 2009 թվականին նա միացել է ՎԶԵԲ-ի թիմին: Նրա վերջին պաշտոնը եղել է տնօրենի օգնական, ավագ բանկիր Թբիլիսիում: Ավելի վաղ նա աշխատել է բանկային ապրանքների եւ ծառայությունների բաժիններում, ինչպես նաեւ Լոնդոնում ՎԶԵԲ-ի վարկային ռիսկերի դեպարտամենտում: Ունի Թբիլիսիի պետական համալսարանի իրավունքի մագիստրոսի աստիճան եւ ֆրանսիական բիզնես դպրոցի եւ հետազոտական ինստիտուտի (INSEAD) գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան:
Որպես գրասենյակի նոր ղեկավար՝ Գեորգի Ախալկացին հենվելու է երկրի և միջհատվածային մակարդակի աշխատանքի իր զգալի փորձի վրա՝ Հայաստանի հետ բանկի հաջող գործընկերությունը պահպանելու համար:
ՎԶԵԲ-ը Հայաստանում աշխատում է 1992 թվականից։ Նրա գործունեությունն ուղղված է տնտեսության դիվերսիֆիկացմանը՝ տարբեր հատվածներում ներդրումներին աջակցության ճանապարհով, ինչպես նաև ֆինանսական հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանն աջակցությանը։ Այսօրվա դրությամբ բանկն ավելի քան 1,8 մլրդ եվրո է ներդրել է 200 նախագծերում՝ողջ երկրում: