Հինգշաբթի, 17 Մարտի 2022 18:39
Կարինա Մելիքյան

ԱՄՀ-ը վատթարացրել է 2022թ. Հայաստանի ՀՆԱ-ի  աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսից մինչեւ 1,5 տոկոս

ԱՄՀ-ը վատթարացրել է 2022թ. Հայաստանի ՀՆԱ-ի  աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսից մինչեւ 1,5 տոկոս

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Թանոս Արվանիտիսի գլխավորությամբ, 2022 թ․ մարտի 1-ից 16-ն անց է կացրել ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ ամփոփիչ ստուգումը։

«Պահուստային ծրագիրը» հաստատվել է 2019 թ․ մայիսի 17-ին և ավարտվում է 2022 թ. մայիսի 16-ին,  ինչի կապակցությամբ մայիսի կեսերին նախատեսվում է հաստատել մոտ 36 մլն դոլար (25.716 մլն SDR), ինչի արդյունքում ծրագրով վճարումների ընդհանուր գումարը կկազմի շուրջ 430 մլն դոլար: Այդ մասին նշվում Է ԱՄՀ հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է.

 

Հայաստանի ծրագրի 6-րդ ամփոփիչ ստուգման եզրահանգմամբ՝ Հայաստանի տնտեսական դիրքն ավելի ուժեղ է, սակայն, միևնույն ժամանակ նշանակալի է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ազդեցությունների տարածման հետևանքով Հայաստանի համար առաջացող անորոշությունը։

 

Քաղաքականության առաջնահերթություններն են՝ մակրո-ֆիսկալ և ֆինանսական կայունության պահպանումը, շարունակվող արտաքին ցնցման ազդեցության մեղմումը և կառուցվածքային բարեփոխումների շարունակումը՝ ավելի բարձր և ավելի ներառական աճի խթանման համար։

 

Քննարկումների ավարտին՝ պրն․ Արվանիտիսն արել է հետևյալ հայտարարությունը․ «ԱՄՀ թիմը Հայաստանի իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնության է եկել «Պահուստային ծրագրի» աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ և վերջին ամփոփիչ ստուգումը եզրափակելու շուրջ։ Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որը սույն ամփոփիչ ստուգումը նախատեսում է դիտարկել մայիսի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 36 միլիոն դոլար (25.716 միլիոն ՓՀԻ)՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 430 միլիոն դոլարի։ «Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ․ և շարունակելով բարձր աճը 2022 թ․ սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է 2 վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության և վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ․ բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչև ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին։ Արտաքին դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ․, քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ և ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) հատկացմամբ միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված և իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է։ «Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տարածվող տարածաշրջանային և համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում, և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի և վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը և կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեև Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռևս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ․ կարող է աճել շուրջ 1½ տոկոսով ՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում։ «Հայաստանի վրա տարածվող տնտեսական անբարենպաստ ազդեցությունները մեղմելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունները շարունակեն թույլ տալ, որ փոխարժեքը գործի որպես ցնցման կլանիչ և դրամավարկային քաղաքականությունը ճշգրտեն՝ զսպելու ներմուծման ավելի բարձր գների և առաջարկի կողմում խաթարումների հետևանքով առաջացող երկրորդային ազդեցությունները` հաշվի առնելով հեռանկարի ձևավորվող գնահատականը։ Այս համատեքստում ՀՀ ԿԲ-ն քաղաքականության (վերաֆինանսավորման) տոկոսադրույքները մարտի 15-ին բարձրացրեց 125 բազիսային կետով։ ՀՀ ԿԲ-ն ուշի-ուշով մշտադիտարկում է բանկերի իրացվելիության դիրքը և վարկային ռիսկերը և կձեռնարկի անհրաժեշտ ցանկացած միջոցառում՝ համապատասխան երաշխիքներով ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար։ Բյուջեի դեֆիցիտի և կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության վրա ցնցման ազդեցությունները զսպելու համար ծախսերի պահուստային ֆոնդը ողջամտորեն կօգտագործվի, իսկ ոչ առաջնահերթ ծախսերը կկրճատվեն։ Կարևոր է նաև, որ անապահով տնային տնտեսություններին և կենսունակ ընկերություններին ուղղվող պետական ցանկացած աջակցություն լինի ժամանակավոր և հասցեական։ «Մոտակա ժամանակահատվածից հետո առանցքային է քաղաքականության և բարեփոխումների հիմնավոր ջանքերի պահպանումը։ Ասվածը ներառում է հարկաբյուջետային միջնաժամկետ շրջանակի բարելավումը և կառավարության պարտքՀՆԱ հարաբերակցության տեղափոխումը նվազման գոտի՝ հարկաբյուջետային կանոններին համահունչ, Կենտրոնական բանկի նպատակադրած 4 տոկոսի ուղղությամբ գնաճի նվազեցումը, ֆինանսական կայունության երաշխավորումը և կայուն, կանաչ և ներառական աճի ապահովումը։ Այս նպատակների իրագործման համար կարևոր է վերջերս հաստատված՝ հանրային ներդրումների կառավարման մասին որոշման լիարժեք գործողությունը, ՊՄԳ գործառնական շրջանակի ամբողջացումը, 3 հանքարդյունաբերության հարկման պրոգրեսիվ համակարգի ներդրումը, որը հրաժարվում է գնի վրա հիմնված ռոյալթիի սանդղակից և արտահանման ժամանակավոր մաքսատուրքերից՝ ներդրումների ապախրախուսումից խուսափելու համար, հարկաբյուջետային ռիսկի կառավարման, թափանցիկության ու կառավարման համակարգի ամրապնդումը և բիզնես միջավայրի բարելավումը՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով աճին նպաստող, եկամուտներն ավելացնող հարկային քաղաքականության, ընթացիկ ծախսերի առաջնահերթության սահմանման և հանրային ներդրումների որակի բարձրացման ու սոցիալական պաշտպանության կատարելագործման միջոցով։

 

 «ԱՄՀ թիմը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին, մասնավոր հատվածին և զարգացման գործընկերներին՝ արգասաբեր քննարկումների և համագործակցության համար»:

 

Նշենք, որ ս.թ. մարտի 15-ին Հայաստանի Կենտրոնական բանկը թարմացրել է 2022 թ. ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը՝ նախկին 5,3%-ից իջեցնելով  մինչեւ 1,6%: Եվ նույն օրը կարգավորիչը ավելի զգալիորեն, քան նախկինում, բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով' մինչեւ 9.25%: ԿԲ-ն իր որոշումը պայմանավորել է համատարած անորոշությամբ՝ աննախադեպ հակառուսաստանյան պատժամիջոցների ֆոնին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
ՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՏՏ ընկերությունները 3,5 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերինԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ծանոթացել է iGaming ոլորտի հայկական առաջատար ընկերություններից մեկի զարգացման ծրագրերին
2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ2023 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 71 հայցադիմում՝ 384 միլիարդ դրամի ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ
Փորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներինՓորձագետ. Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին
Աբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվինԱբգար Բուդաղյան. 2040-2050թթ. Հայաստանը կկարողանա ինքնուրույն բավարարել էներգետիկ ոլորտի պահանջարկը՝ ատոմակայանի և էներգիայի վերականգնվող աղբյուրների հաշվին
Փորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոսՓորձագետ. Հայաստանի էներգետիկ անկախության մակարդակը կազմում է շուրջ 27 տոկոս
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
ԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱԿԲԱ Բանկը 2024թ. 1-ին եռամսյակում գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
Հայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքըՀայաստանում տեխզննություն իրականացնելիս անհրաժեշտ կլինի մարել միայն նախորդ տարիներից կուտակված գույքահարկի պարտքը
ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներըԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդը քննարկել է ահաբեկչության ֆինանսավորման թվային գործիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիսՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ ստարտափներում ներդրումներ կատարելիս
Քաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովիՔաղավիացիայի կոմիտեի ծառայությունները կդառնան վճարովի
Շահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվենՇահումով խաղերի կազմակերպիչների մոտ փոքր հարկային պարտքերի առկայության դեպքում դրանց մարման ժամկետները կերկարաձգվեն
Հայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմՀայաստանում կներդրվի հարկային հաշվետվությունների ներկայացման և հարկ վճարողի անձնական գրասենյակից տվյալներ ստանալու նոր մեխանիզմ
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Հայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցերՀայաստանի նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր
Երևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
ՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտՀՀ կառավարությունը որոշել է վերադառնալ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի նախնական երթուղուն՝ էլեկտրաենթակայան կառուցելով Դդմաշեն գյուղի մոտ
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանըՖինանսների նախարարությունն առաջարկում է ձեռնամուխ լինել ինդեքսավորվող գանձապետական պարտատոմսերի թողարկմանը
Mobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկըMobile Center Art-ն առաջին անգամ գլխավորել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը
Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. ՍիմոնյանԵրևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել ադրբեջանական գազ գնելու հարցը. Սիմոնյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է՝ արդյունաբերական արտադրության բարձր աճի ֆոնին
Արդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժԱրդյունաբերության հատվածը շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժ
Հայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակովՀայաստանում կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով
ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ովՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով
Binance-ն գործարկում է Binance-ն գործարկում է "Կրիպտոդպրոց" առցանց նախագիծը՝ Հայաստանի օգտատերերի համար
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63