
Արմինֆո. Armenia Airways ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Երեւանից Մոսկվա:
"Մարտի 16–ին Armenia Airways ավիաընկերությունը սկսել է ուղիղ չվերթներ իրականացնել Երեւան (Զվարթնոց) - Մոսկվա (Վնուկովո) - Երեւան (Զվարթնոց) երթուղով՝ Boeing 737 օդանավով, շաբաթական չորս անգամ՝ չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին", - ասվում է ավիափոխադրողի Facebook-ի էջում:
Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն, Armenia Airways ավիաընկերությունը հիմնադրվել է 2013թ. ապրիլի 3-ին: 2019 թվականի հունիսի սկզբին ավիափոխադրողը հայտարարել է հունիսի 15-ից Երևան- եհրան-Երևան կանոնավոր չվերթների մեկնարկի մասին:
Հիշեցնենք, որ Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով չվերթներ են իրականացնում նաեւ FLY ONE ARMENIA ավիաընկերությունը (մարտի 17-ից թռիչքներ է իրականացնում Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ՝ ամենօրյա ռեժիմով) եւ Armenia ավիաընկերությունը: