Ուրբաթ, 18 Մարտի 2022 17:49
Նաիրա Բադալյան

ԵՏՀ-ն կես տարով չեղարկել է պարենամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծման մաքսատուրքերը

ԵՏՀ-ն կես տարով չեղարկել է պարենամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծման մաքսատուրքերը

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել ներմուծման մաքսատուրքից վեց ամսով ազատել պարենամթերքը եւ դրանց արտադրության մեջ օգտագործվող ու ապրանքները:

 

Որոշումը, մասնավորապես, վերաբերում է կենդանական մթերքներին եւ կաթնամթերքին, բանջարեղենին, արեւածաղկի սերմերին, հյութերին, շաքարավազին, կակաոյի փոշուն, ամինաթթուներին, օսլաներին, ֆերմենտներին եւ այլն: Կես տարով ներմուծման տուրքից ազատված են նաեւ պարենային արտադրանքի արտադրության եւ իրացման համար նախատեսված ապրանքները, դեղագործական, մետաղագործական եւ էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար նախատեսված ապրանքները, թվային տեխնոլոգիաների զարգացման համար օգտագործվող ապրանքները, թեթեւ արդյունաբերության արտադրանքի արտադրության համար օգտագործվող ապրանքները, ինչպես նաեւ շինարարական եւ տրանսպորտային ոլորտներում կիրառվող ապրանքները ։

 

Ավելի վաղ մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ-ը։