
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ցավով է ընդունել վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին Կենտրոնական բանկի որոշումը, քանի որ մենք դեմ ենք տնտեսական աճը զսպող ցանկացած գործողության:
Այդ մասին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Միաժամանակ, նա նշել է, որ կարգավորիչի որոշումն ընդունվել է կանխատեսվող գնաճային պարույրներիի պահպանման անհրաժեշտության կապակցությամբ: "Եվ այս առումով, անշուշտ, մենք ունենք մեր գործողությունների ծրագիրը, որպեսզի "զսպաշապիկին" զուգահեռ բացենք այն սողանցքները, որտեղ հնարավոր է ապահովել տնտեսության աճ", - ասել է նախարարը:
Այդ համատեքստում նա վկայակոչել է փետրվարին գործարկված տնտեսության արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում ներդրումային ծրագրերի իրականացման ժամանակ պետությունը սուբսիդավորում է սարքավորումների ձեռք բերման վարկերի տոկոսադրույքների զգալի մասը ։
Քերոբյանը նշել է, որ գերատեսչությունը մտադիր է հետագայում ընդլայնել ներդրումային եւ արտահանման գործիքակազմը, իսկ շուտով ուժի մեջ կմտնեն մի քանի լավ նախագծեր: "Մենք կփորձենք անել այնպես, որ տարեսկզբին մեր հայտարարած ծրագիրն իրականացվի", - ընդգծել Է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ այն հասցնելով 9.25%-ի: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին' ԿԲ նախագահ Մարտին Գալսյատնը նշել է, որ բարձրացումն անհրաժեշտություն է դարձել՝ գնաճը ընդունելի շրջանակներում զսպելու համար, ինչն ըստ արժանվույն կգնահատվի ներդրողների եւ տնտեսական գործակալների կողմից: Նա ուշադրություն է հրավիրել աշխարհաքաղաքական իրադարձությունների առնչությամբ մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված զգալիորեն մեծացած անորոշությանը։ Ընդ որում, կանխատեսվող ուղղությունից գնաճի շեղման ռիսկերը, հիմնականում, հավասարակշռված են։ Որեւէ ռիսկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկը կարձագանքի պատշաճ կերպով ՝ գների կայունության ապահովման նպատակով։