
Արմինֆո.Հավաքագրվող ներմուծման մաքսատուրքերը Ղազախստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն բաշխվելու և հաշվեգրվելու են ԱՄՆ դոլարով՝ ինչպես նախկինում: Նման որոշում է կայացվել նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված են անդամ պետությունների պարտավորությունները ՝ ներմուծման մաքսատուրքերը հավաքագրելու և միմյանց բյուջեներ փոխադարձ փոխանցելու վերաբերյալ: Տվյալ մեխանիզմը միատեսակ է յուրաքանչյուր պետությունում և ներառում է հիմնական փուլեր. երրորդ երկրներից ստացվող ապրանքներից ազգային արժույթներով ներմուծման տուրքերի գումարների հավաքագրում; սահմանված գործակիցների համաձայն ներմուծման մաքսատուրքերի ստացված գումարների բաշխում, ԱՄՆ դոլարի փոխարկում և դրանց հետագա ուղարկում ԵԱՏՄ անդամ պետություններ: ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կապակցությամբ անդամ պետությունների կողմից Ռուսաստանի Դաշնություն եւ Բելառուս ներմուծման մաքսատուրքերը դոլարով փոխանցելն անհնար է դարձել։ Կայացած բանակցությունների արդյունքում հավանության է արժանացել ղազախական տարբերակը. Ռուսաստանի Դաշնություն եւ Բելառուսի Հանրապետություն ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրման եւ բաշխման համար կօգտագործվի ռուսական ռուբլին՝ ուղարկող ազգային բանկերի փոխարժեքով: