Հինգշաբթի, 24 Մարտի 2022 17:18
Ալինա Հովհաննիսյան

«Արմենիա» ավիաընկերությունը ժամանակավորապես չեղարկում է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը ժամանակավորապես չեղարկում է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները

Արմինֆո.«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից մինչեւ ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները՝ եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

 

«NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար», - գրել է Խաչատրյանը։