
Արմինֆո. Աերոֆլոտը բացել է ավիատոմսերի վաճառքը Սոչիից Հայաստան, Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա եւ Ուզբեկստան ուղիղ չվերթների համար, հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ թռիչքային ծրագիրը կենտրոնացած է տարանցիկ ուղեւորահոսքի վրա եւ հետաքրքիր կլինի այն ուղեւորների համար, որոնք ուղեւորվում են Սոչի խմբի հիմնական օդանավակայաններից՝ Մոսկվայից (Շերեմետեւո), Սանկտ Պետերբուրգից եւ Կրասնոյարսկից:
Սոչիից 17 ուղղություններով թռիչքները կիրականացնի "Ռոսիա" ավիաընկերությունը (մտնում Է "Աերոֆլոտ" խմբի մեջ)՝ հայրենական արտադրության Superjet 100 ինքնաթիռներով: Միջազգային ծրագիրն ապահովելու համար Սոչիում նախատեսվում է տեղակայել տվյալ տիպի մինչեւ տասը օդանավ: