Արմինֆո. Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին երկուշաբթի օրը հանդիպել է ՀՀ վարչապետի էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերով խորհրդական Արտաշես Թումանյանի հետ: Հանդիպման նպատակն է քննարկել էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես հաղորդում Է Mehr-ը, վկայակոչելով Իրանի նավթի նախարարության Shana լրատվական ծառայությունը, Հայաստանն ունի ածխաջրածինների ցածր պաշարներ եւ կախված է վառելիքի ներմուծումից եւ Խորհրդային Միության ժամանակ կառուցված ատոմային էլեկտրակայանից' անհրաժեշտ էներգիա0 ապահովելու համար: Նշվում է նաև, որ էներգառեսուրսները Հայաստան են առաքվում Վրաստանի և Իրանի տարածքով։
Աղբյուրը, հղում անելով հայկական ԶԼՄ-ներին, գրում է նաև, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են ավելացնել իրանական գազի արտահանումը Հայաստան: Այժմ Ռուսաստանը Հայաստան է մատակարարում գազի մոտ 80 տոկոսը։
2004 թվականին Թեհրանն ու Երևանը ստորագրել են գազի մասին բարտերային համաձայնագիր ՝ էլեկտրաէներգիայի դիմաց՝ 20 տարի ժամկետով, որի համաձայն, Իրանից արտահանվող գազը սպառվելու է Հայաստանի էլեկտրակայանների կողմից, իսկ փոխարենը, Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից։ Հայաստանը Իրանից գազ է ներկրում 2009 թվի կեսերից։
Նշենք, որ Հայաստանն Իրանի հետ "Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց" բարտերային գործարք է իրականացնում Իրանից 1 խմ երկնագույն վառելիքի դիմաց Հայաստանից 3 կՎտ/Ժ էլեկտրաէներգիա հաշվարկով։ Գազի մատակարարումներն իրականացվում են Իրան-Հայաստան գազատարով, իսկ Հայաստանի էլեկտրաէներգիան երկու ԷՀԳ-ով ուղարկվում է Իրան։
Առեւտրային տարածաշրջանային առեւտրի եւ էներգահամակարգերի աշխատանքի հնարավորությունները զուգահեռ ռեժիմով ուժեղացնելու նպատակով որոշում է ընդունվել Իրան-Հայաստան 400 կիլովոլտ հզորությամբ երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ 400/500 կիլովոլտանոց Հայաստան - Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին: Սակայն, եթե իրանական ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կատարվել է ընդամենը 20-25 տոկոսով, ապա Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությանը կողմերը մինչ օրս չեն սկսել։ Ընդ որում, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի նախագծի արժեքը կազմում է 107 մլն դոլար եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է իրանական կողմից: Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծին, այդ թվում՝ "Դդմաշեն" եւ "Այրում" ենթակայաններին, ապա դրա արժեքը գերազանցում է 330 մլն դոլարը: Այդ միջոցների զգալի մասը վարկի տեսքով համաձայնել են տրամադրել KFW բանկը, Եվրոպական ներդրումային բանկը եւ ԵՄ-ն: