
Արմինֆո.Մեծ հավանականությամբ կարելի է ակնկալել, որ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի պատժամիջոցները կանդրադառնան նաև ԵԱՏՄ երկրների վրա։ Այդպիսի կարծիք է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի ուղղության ղեկավար, ՌԳԱ տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեևը՝ "Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դերն ու տեղը արդի պայմաններում" տեսակամուրջի ընթացքում։
Այս համատեքստում նա վկայակոչել է չինական այն ընկերություններին ուղղված սպառնալիքները, որոնք կփորձեն լուծումներ գտնել եւ իրենց արտադրանքը մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող երկրներ։
Դրա հետ մեկտեղ, տնտեսագետը նշել է շուկայի զգալի մասի կորուստը այն ընկերությունների համար, որոնք նախկինում մատակարարում էին մեծաքանակ մեքենաշինական, էլեկտրոնային արտադրանք, տարբեր բաղադրիչներ: Արդյունքում, ինչպես նշել է Ագեեւը, այդ ընկերությունների, ճյուղային միությունների ներուժից կդիտարկվի քաղաքական որոշումների համապատասխան դինամիկան: Իր կարծիքը նա պայմանավորել է համատարած պատժամիջոցային ճակատի գծի բացակայությամբ, մատնանշելով միայն որոշակի բացառություններ տիեզերքի, ատոմային էներգետիկայի, դեղորայքի, պարենի ոլորտներում։ "Բայց նման սպառնալիքներ, իսկ հետո պատժամիջոցների սահմանում պետք է սպասել, դրան հարկավոր է նախապատրաստվել", - եզրափակել է նա: