
Արմինֆո. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»` 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ընթացիկ աշխատանքները և տեղեկացրել են, որ կայանի կառուցումն ու գործարկումը` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, նախատեսում են ավարտին հասցնել մինչև 2023թ-ի դեկտեմբեր:
Ընկերությունը տեղեկացրել է նաև իր` արևային և քամու էներգիայի արտադրության ուղղությամբ համագործակցության ընդլայնման մտադրությունները:
Նույն օրը փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է նաև Քարֆուրի Կառավարությունների հետ հարաբերությունների գծով ավագ փոխնախագահ Յունիս Ալ-Մուլային և միջազգային զարգացման գծով փոխնախագահ Պիեռ Կասիմատիսին։
Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Քարֆուրը, հանդիսանալով էմիրաթական «Majid Al Futtaim» հոլդինգի մաս, նախատեսում է աստիճանաբար ընդլայնել իր գործունեությունը` համաձայն ընկերության կողմից 2021թ-ին ընդունված քառամյա զարգացման պլանի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի` դեպի ՀՀ մարզեր ընդլայնվելու, ինչպես նաև հայկական ապրանքները Քարֆուրի համաշխարհային ցանցի միջոցով վաճառելու հնարավորությունները:
RUB | 4.70 | -0.03 |
USD | 381.72 | -0.40 |
EUR | 442.60 | -1.19 |
GBP | 502.04 | -0.14 |
CAD | 272.05 | -0.13 |
JPY | 24.65 | -0.05 |
CNY | 53.71 | -0.11 |
CHF | 479.73 | -2.50 |

