Արմինֆո.Արդշինբանկ ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ:
Մարտի 28-ից Արդշինբանկը կսպասարկի ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների մի մասին: Արդեն աշխատանքներ են տարվում ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասն Արդշինբանկին փոխանցելու ուղղությամբ: Նոր հաճախորդներին ուղարկվում են համապատասխան անհատական հաղորդագրություններ, որոնցով ներկայացվում են իրենց վարկի նոր վարկային կոդը ու այսուհետ վարկի մարումներն Արդշինբանկում իրականացնելու մանրամասները:
Կարևոր է նշել, որ Արդշինբանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների սպասարկումն իրականացնելու է նույն պայմաններով, ինչ նախկինում. պայմանագրերի գործող պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքի չափը, վարկի ժամկետը և վարկի հիմնական այլ պայմաններ մնում են անփոփոխ՝ պահպանելով իրենց իրավական ուժը:
Ձեռք բերված համաձայնության արդյունքում կապահովվի ավելի քան 56.000 հաճախորդների բանկային սպասարկումը՝ տեղական և միջազգային կանոնների բոլոր պահանջներին համապատասխան: Արդշինբանկի առաջիկա գործողությունները նպատակաուղղված են լինելու հաճախորդների պահանջմունքների բավարարմանը և սպասարկման բոլոր միջոցներով լիարժեք և անխափան սպասարկում ապահովելուն իր հաճախորդների համար հուսալի գործընկեր լինելու հանձնառության շրջանակներում:
Տվյալ գործարքը համահունչ է Արդշինբանկի ռազմավարությանը և ուղղված է բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը։
Արդշինբանկը ամբողջական համապատասխանություն է պահպանում միջազգային որոշումներով, ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի, Բանկի միջազգային գործընկերների կողմից սահմանված AML, KYC ստանդարտներին, ինչպես նաև համապատասխանում է Բանկի ներքին քաղաքականությանը և չափանիշներին:
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |