Չորեքշաբթի, 30 Մարտի 2022 18:59
Ալինա Հովհաննիսյան

Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի բացումը

Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսի բացումը

Արմինֆո.: Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացումը:

 
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու և ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ և ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:
 

«ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին կներկայացվեն պաշտպանական լուծումներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ սարքավորումներ: Սպասվում են այցելուներ ԱՊՀ երկներից, Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից: