Ուրբաթ, 8 Ապրիլի 2022 12:44
Նաիրա Բադալյան

Կարգավորիչը խոստանում է Զատիկի նախաշեմին կանխել ցանկացած չարաշահում հավկիթի շուկայում

Կարգավորիչը խոստանում է Զատիկի նախաշեմին կանխել ցանկացած չարաշահում հավկիթի շուկայում

Արմինֆո. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը խոստանում է կանխել հավկիթի շուկայում ցանկացած չարաշահում՝ Զատիկին նախաշեմին:

 

"Ինչպես նախորդ և նախանցյալ տարի մենք սկսել ենք գործընթացը և պատասխանատվության ենք ենթարկել, այս տարի ևս դա կանենք", - ապրիլի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գևորգյանը,  նշելով, որ տնտեսվարող սուբյեկտների հետ մշտական աշխատանք է տարվում, որպեսզի գործը չհասնի համապատասխան վարույթների հարուցմանը:

 

"Մեզ հավաստիացրել են, որ շուկայում ոչ մի խնդիր չի լինի։ Բայց մենք չենք կարող կանխատեսումներ անել, և եթե խնդիրներ լինեն, մենք անպայման կմիջամտենք", - հավաստիացրել է հանձնաժողովի նախագահը։

 

Ավելի վաղ՝ մարտի 3-ին, կառավարության նիստում Գեղամ Գեւորգյանը հայտարարել էր, որ հավկիթի շուկայում ավելցուկ է նկատվում։ Նա վստահեցրել էր, որ պաշարները բավարար են Զատիկի նախաշեմին գնային տատանումներ չարձանագրելու համար։ "Ինչ վերաբերում է Զատկի նախաշեմին հավկիթի գնին, թույլ տվեք ասել, որ մենք կարող ենք վերահսկել խոշոր տնտեսվարող սուբյեկտներին։ Երկու տարվա ընթացքում մեր ձեռնարկությունները հասկացել են, որ ապացուցողական բազան բավականին լավն է", - հայտարարել էր Գեւորգյանը։