Շաբաթ, 9 Ապրիլի 2022 13:19
Նաիրա Բադալյան

2022 թվականի երեք ամիսներին դեպի Հայաստան օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքն աճել է գրեթե 3 անգամ. Քերոբյան

2022 թվականի երեք ամիսներին դեպի Հայաստան օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքն աճել է գրեթե 3 անգամ. Քերոբյան

Արմինֆո.2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, գգրեթե երեք անգամ ավելի՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այդ մասին հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

 

Էկոնոմիկայի նախարարի տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 87 հազար 131 զբոսաշրջիկ, 2019 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 333 150 այցելու:

 

Քերոբյանը զետեղել է տվյալների աղյուսակը՝ ըստ տարիների. 2016 թվականին Հայաստան է այցելել 1 290 810 քաղաքացի, 2017 քվին՝ 1 565 167, իսկ 2018 թվին՝ 1 687 285: 2019 թվականին Հայաստան է ժամանել 1 926 353 մարդ։ 2020 թվին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, զբոսաշրջիկների ներհոսքը կրճատվել է 375 հազար 216 մարդով: 2021 թվականին Հայաստան է այցելել 870 308 մարդ ։