Երկուշաբթի, 11 Ապրիլի 2022 12:57
Մարիաննա Մկրտչյան

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի  

Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի   

Արմինֆո.Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով։ Այդ մասին հաղորդել է Իրանի աշխատանքի և կոոպերատիվների նախարարության Միջազգային գործերի գծով գլխավոր տնօրեն Համեդ Ֆորուզանը։

 

Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միջազգային հարցերով ղեկավարի հետ վեբինարում Համեդ Ֆորուզանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ կստորագրվի համագործակցության հուշագիր' արտադրանքի եւ ծառայությունների արտադրության եւ առեւտրի ոլորտում երկու կողմերի հնարավորությունները որոշելու համար:

"Արժեքավոր ներուժ կբացվի Իրանի աշխատանքի նախարարի Երեւան այցի ժամանակ", - ասել է Ֆորուզանը:

 

Իրանի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է իրանցի պրոֆեսորների պատրաստակամությունը՝ ուսուցման կենտրոններին տրամադրել տեխնիկական եւ մասնագիտական հմտություններ, ապահովագրական խորհրդատվություն եւ ծառայություններ թոշակառուների եւ հաշմանդամների համար:

 

Ըստ աղբյուրի, հայկական կողմը, ողջունելով Իրանի այդ մտադրությունը, համոզմունք է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կարող է լինել շատ արդյունավետ և դրական: