Արմինֆո. 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը պետական պարտքն ավելացրել է գրեթե 131 մլն դոլարով՝ մինչեւ 9 մլրդ 356,6 մլն դոլար կամ 4 տրլն 569,3 մլրդ դրամ: "Արտաքին փոխառությունների տարեկան ծրագրի" համաձայն, 2022 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 227,8 մլրդ դրամ կամ 477 մլն դոլար (ամերիկյան դոլարի հաշվարկային փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ՝ 477,45)։
ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին կառավարական պարտքը 8 մլրդ 767,9 մլն դոլարից (4 տրլն 209,8 մլրդ դրամ ՝ 2021 թվականի վերջին) աճել է 115,1 մլն դոլարով կամ 1,3 տոկոսով՝ մինչեւ 8 մլրդ 883 մլն դոլար (4 տրլն 332,9 մլրդ դրամ): Ընդ որում, արտաքին պարտքի (Հայաստանի պարտքային պարտավորությունները միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հանդեպ, եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները) դոլարային արտահայտությամբ աճել է 19 մլն դոլարով (0,3%)՝ 6 մլրդ 171,7 մլն դոլար, իսկ դրամով ավելացել է 38 մլրդ դրամով՝ 2 տրլն 969,7 մլրդ դրամից մինչեւ 3 տրլն 010,4 մլրդ դրամ: Ներքին պարտքն ավելացել է 134 մլն դոլարով (5,2 տոկոսով)՝ 2 մլրդ 583 մլն դոլարից (1 տրլն 240,2 մլրդ դրամ) մինչեւ 2 մլրդ 711,3 մլն դոլար (1 տրլն 322,5 մլրդ դրամ): ԿԲ-ի պարտքն աճել է 3,5 տոկոսով կամ 15,9 մլն դոլարով ՝ 457,7 մլն դոլարից կամ 219,8 մլրդ դրամից մինչեւ 473,6 մլն դոլար (231 մլրդ դրամ): Կառավարության երաշխավորությամբ տրամադրված վարկերի չափը 101,4 մլն դոլարից կամ 48,7 մլրդ դրամից կրճատվել է մինչեւ 99,5 մլն դոլար կամ 48,5 մլրդ դրամ:
2022 թվականի մարտի վերջին կառավարության պարտքի կազմում ներքին պարտքի տեսակարար կշիռը 2021 թվականի արդյունքներով աճել է 29,4 տոկոսից մինչեւ 30,5 տոկոս (2020 թվականի արդյունքներով ՝ 25,4 տոկոս), իսկ դրամային պարտքը՝ 28,28 տոկոսից (2020 թվականի վերջին ՝ 24,2 տոկոս) աճել է մինչեւ 29,9 տոկոս:
2025 թվականին 2021 թվականի մարտի 31-ին ձեւավորված կառավարական պարտքի (առանց ՀՀ ԿԲ պարտքի) մարման եւ սպասարկման համար Հայաստանը պետք է ուղղորդի մոտ 1,1 մլրդ դոլար, 2029 թվականին գումարը կկազմի ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ 2031 թվին՝ արդեն շուրջ 1,3 մլրդ դոլար: Կառավարական պարտքի փոխառությունների 17,6% ներգրավվել է լողացող տոկոսադրույքով (2021 թվականի վերջին՝ 17,1%):
Ում եւ որքան ենք մենք պարք
2021 թվականին Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1,257.2 մլրդ դոլարով (ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 495.37 դրամ)՝ 7 մլրդ 968.5 մլն դոլարից մինչեւ 9 մլրդ 225.6 մլն դոլար (4 տրլն 429.6 մլրդ դրամ): Ընդ որում, 28-ամյա պատմության ընթացքում (Հայաստանի անկախացումից ի վեր) ՀՀ-ն ներգրավել է շուրջ 6,8 մլրդ դոլարի փոխառություններ։
Միայն 2022 թվականի հունվարին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծավալը զուտ փոխառությունների հաշվին կազմել է 88,8 մլրդ դրամ (591 մլրդ դրամ ողջ 2021 թվականի համար), կառավարության պարտքի գծով տոկոսադրույքների վճարմանն ուղղորդվել է 39,2 մլրդ դրամ (181,6 մլրդ դրամ՝ 2021 թվականի համար):
Հայաստանի ամենախոշոր վարկատուն ներկայում Համաշխարհային բանկն է.Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին եւ Զարգացման միջազգային ասոցիացիային բաժին է ընկնում ՀՀ պետական պարտքի 38 տոկոսը: Երկրորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 16,9%, երրորդ տեղում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 8,9%, նրան հետեւում է Եվրասիական զարգացման բանկը ՝ 7,3%, եւ Եվրոպական ներդրումային բանկը՝ 2,7%: ԵՄ-ից արտաքին վարկերը պետական պարտքի կառուցվածքում կազմել են 1,6 տոկոս։
Հայաստանի խոշոր վարկատու երկրների շարքում առաջին տեղում ՌԴ-ն է՝ 7,6%, Գերմանիան ՝ 5,8%, Ճապոնիան ՝ 4%, Ֆրանսիան՝ 3,2%, Չինաստանը՝ 0,5%, ԱՄՆ-ը՝ 0,3%, Աբու Դաբիի զարգացման հիմնադրամին բաժին է ընկնում արտաքին պարտքի 0,1% - ը:
Պետական պարտքի վերաբերյալ ֆինանսական իշխանությունների կանխատեսումները
Վերջերս կառավարության 2021 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ, չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտության հետ կապված պետական բյուջե հարկային մուտքերի գծով հնարավոր բացասական սցենարներին, ՀՀ իշխանությունները չեն նախատեսում կրճատել պետական գանձարանի ծախսերը: Անհրաժեշտության դեպքում հանրապետությունը կգնա պարտքի բեռի ավելացմանը, բայց ծախսերի բոլոր հոդվածները կկատարվեն, նշել է նա։
Այսպես, համաձայն 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի, ընթացիկ տարվա վերջին պետական պարտքը կկազմի 4 տրլն 986 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 63,4 տոկոսը (դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը 477.45 դրամ է): Կառավարության պարտքը 2022 թ. դեկտեմբերի 31-ին 7% տնտեսական աճի ապահովման պայմաններում կնվազի մինչև ՀՆԱ-ի 60,2%՝ մինչև 4 տրլն 741 մլրդ դրամ՝ 2021 թ.վերջին ֆինանսական իշխանությունների կողմից ակնկալվող 4 տրլն 275 մլրդ դրամից կամ ՀՆԱ-ի 60,8%-ից: 2022 թվականին միայն կառավարության պարտքի սպասարկման համար Հայաստանը կուղղորդի պետական բյուջեի ծախսերի շուրջ 10 տոկոսը կամ ՀՆԱ-ի 2,7 տոկոսը։ Մասնավորապես, կառավարության պարտքի սպասարկման եւ մարման համար կպահանջվի 517,2 մլրդ դրամ (մոտ 1,048 մլրդ դոլար), որից 302,8 մլրդ դրամը (մոտ 613 մլն դոլար) կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 214,4 մլրդ դրամ՝ տոկոսների վճարումները (մոտ 434 մլն դոլար՝ ընթացիկ տարվա 185,5 մլրդ դրամի դիմաց): 2022 թվականին կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5 տոկոս՝ 2021 թվականի 4,6 տոկոսի փոխարեն: Այնուամենայնիվ, պարտքի կառուցվածքը զգալիորեն կբարելավվի, դրանում կավելանա դրամական պարտքի մասնաբաժինը, եւ կնվազեն արժութային ռիսկերը: Մասնավորապես, 2021-2022 թվականներին նախատեսվում է ավելացնել պետական պարտքի կառուցվածքում ՀՀ դրամով պետական գանձապետական պարտատոմսերի տեսակարար կշիռը, որը, ըստ կանխատեսումների, կկազմի, համապատասխանաբար, 3,8% եւ 2,8%: 2022 թվականի արդյունքներով ներքին պարտքի մասնաբաժինը կավելանա 2,5%-ով՝ մինչեւ 31,5%, իսկ դրամային պարտքը՝ 28,3%-ից մինչև 31%։