Արմինֆո. Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ https://www.conversebank.am/hy/2022issue/ հղմամբ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում՝ մինչև դրանց մարման ժամկետը։Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Նշենք, որ օրերս Բանկը ամբողջությամբ մարել է AMCOVSB28ER6 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով և AMCOVSB29ER4 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով պարտատոմսերը: Ընդհանուր առմամբ, մարվել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմս, արժեկտրոնի վճարման չափը կազմել է 178,5 մլն դրամ:
Կոնվերս Բանկը թողարկված պարտատոմսերի քանակով եւ ծավալով շուկայի առաջատարներից է: Այս պահի դրությամբ, ՀՀ Ֆոնդային բորսայում գնանշվում է Բանկի՝ 4 մլրդ ՀՀ դրամ եւ 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմս:
RUB | 3.75 | 0.01 |
USD | 399.59 | 1.71 |
EUR | 420.17 | 1.52 |
GBP | 506.00 | 0.45 |
CAD | 284.65 | 1.20 |
JPY | 26.63 | 0.13 |
CNY | 54.84 | 0.14 |
CHF | 451.31 | 2.03 |