
Արմինֆո. Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է, իսկ թիրախավորված արդյունքը՝ բեկումնային», - գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում իրականացվում է նմանը չունեցող "Գագարին" նախագիծը, որը գյուղական բնակավայրերի տնտեսական եւ սոցիալական բարեկարգման սկզբունքորեն նոր մակարդակ է ստեղծում ։ Ծրագիրն իրականացնում է "Դար" տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը՝ Նիդերլանդների MVRDV ճարտարապետական ընկերության հետ համատեղ:
MVRDV ճարտարապետական բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, "Գագարին" նախագիծը կընդգրկի 18 հազար հա տարածք: Նախագծի շրջանակում համայնքի տարածքում նախատեսված է 10 հազար տեսակի մշակաբույսերի տնկում նույն քանակությամբ հողամասերում, 12 հազար միավոր բնակարանների կառուցում, ագրո-քոլեջի եւ նորարարական կենտրոնի, արվեստի կենտրոնի, բարձրորակ արտադրանքի իրացման շուկայական համալիրի, 4500 մարդ տարողությամբ մարզադաշտի ստեղծում:
"Գագարին" ներդրումային նախագիծը նախատեսում է ջրային ռեսուրսների կառավարման բարելավում։ "Գագարինի հովիտը պետք է ավելի գրավիչ վայր դառնա կյանքի համար, ինչպես նաեւ էկոտուրիզմի եւ հետիոտն արշավների, հեծանվային զբոսանքների եւ ձիարշավի համար հանգստի համար շրջան դառնա", - ասված է աղբյուրի մեջ:
Մինչեւ 2026 թվականը Հայաստանը մտադիր է տարեկան ներգրավել մոտ 2,5 մլն զբոսաշրջիկ, ինչը, Բյուրոյի փորձագետների կարծիքով, կնպաստի այդ ներդրումային նախագծին:
Նախագծի աշխատանքներին միացել են գերմանական Waldheim International Gmbh ընկերության մասնագետները: Այս տարվա հունվարին ընկերության ղեկավար Աննա Կարակատսանիսը եւ "Դար" հիմնադրամի համահիմնադիր Արսեն Աղաջանյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն, գերմանական կողմը "Գագարին" նախագծի շրջանակներում տարեց մարդկանց համար գյուղի կառուցման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ կմատուցի: Գերմանական ընկերությունը նախագծի մշակման խորհրդատու կլինի ինչպես նախագծման փուլում, այնպես էլ դրա իրականացման ընթացքում, կմշակի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար գյուղ կառուցելու ռազմավարություն, ինչպես նաեւ կառաջարկի եվրոպական առաջատար կենսաթոշակային տների մակարդակով առավելագույն հարմարավետության ստեղծման մեխանիզմներ:
Նշենք, որ MVRDV-ը՝ աշխարհահռչակ նիդերլանդական ճարտարապետական
բյուրոն, հիմնադրվել է 1993 թվականին։ MVRDV ստեղծում նախագծեր եւ
իրականացնում է տարբեր հետազոտություններ ճարտարապետության, քաղաքաշինության եւ լանդշաֆտային դիզայնի ոլորտներում: Իր աշխատանքում ընկերությունը ներգրավում է գործունեության տարբեր ոլորտներ ներկայացնող շահագրգիռ անձանց եւ փորձագետների: Ընկերությունը ձգտում է իրականացնել օրինակելի նախագծեր, որոնք թույլ կտան քաղաքներին և լանդշաֆտներին զարգանալ ավելի լավ ապագայի ուղղությամբ։ The MVRDV բյուրոն առաջադրվել է ճարտարապետության բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների: