Արմինֆո. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը տնտեսական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր է ստորագրել Չինաստանի արտաքին առևտրի կենտրոնի հետ: Այդ մասին ասվում է ԱԳՄ պաշտոնական հաղորդագրությունում։
Ստորագրված փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են նպաստել Հայաստանի և Չինաստանի գործարար հատվածի միջև փոխշահավետ կապերի հաստատմանը, երկկողմ երկարաժամկետ համագործակցության ընդլայնմանը, համատեղ նախագծերի իրականացմանը, մասնավորապես, ներմուծման և արտահանման Չինական տոնավաճառի (Canton Fair) կազմակերպմանը:
"Ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ավելի մանրամասն ծանոթանալ եւ վերլուծել չինական շուկայի առավելությունները, երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները եւ ավելացնել փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալները", - նշել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2021 թվականին աճել է 30,7 տոկոսով՝ գերազանցելով 1.2 մլրդ դոլարը: Ընդ որում, արտահանումն աճել է 35,7 տոկոսով՝ մինչեւ 393,2 մլն դոլար, ներմուծման 28,6 տոկոսով՝ մինչեւ 867 մլն դոլար աճի դեպքում:
RUB | 3.76 | -0.22 |
USD | 396.48 | 0.30 |
EUR | 413.13 | 1.06 |
GBP | 496.79 | 0.30 |
CAD | 275.26 | -0.17 |
JPY | 25.14 | -0.03 |
CNY | 54.32 | 0.04 |
CHF | 440.29 | -0.20 |