Հինգշաբթի, 21 Ապրիլի 2022 10:55
Նաիրա Բադալյան

 Մայիսի 1-ից  "Ռոսիա" ավիաընկերությունը "Աերոֆլոտ"-ին կփոխարինի "Շերեմետեւո"-ից Երեւան չվերթներում

 Մայիսի 1-ից  "Ռոսիա" ավիաընկերությունը "Աերոֆլոտ"-ին կփոխարինի "Շերեմետեւո"-ից Երեւան չվերթներում

Արմինֆո. 2022 թվականի մայիսի 1-ից "Ռոսիա" ավիաընկերությունը "Շերեմետեւո"օդանավակայանից թռիչքներ կիրականացնի դեպի Երեւան ' այդ ուղղությամբ փոխարինելով "Աէրոֆլոտի" չվերթները: Այդ մասին հաղորդում է "Քաղաքային նորությունների Մոսկվա" գործակալությունը՝ վկայակոչելով"Ռոսիա" ավիաընկերության մամուլի ծառայությունը։

 

"Ռոսիա" ավիաընկերությունը ("Աէրոֆլոտ" խումբ) մայիսի 1-ից կսկսի կանոնավոր ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվայից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւան: Թռիչքները կիրականացվեն մայրաքաղաքի Շերեմետեւո օդանավակայանից օրական կտրվածքով եւ այդ ուղղությամբ կփոխարինեն "Աէրոֆլոտի" չվերթները", - ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավիաընկերությունը Մոսկվա - Երևան - Մոսկվա երթուղային գծի վրա կշահագործի ռուսական արտադրության Sukhoi Superjet 100 օդանավեր, որոնց  87 տեղերից 12-ը բիզնես դասիեն, 75-ը՝ էոնոմ դասի:

Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ" Ռոսիան" նաեւ կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնում Սոչիից Երեւան՝ օրական կտրվածքով: