
Արմինֆո. Վագիթ Ալեքպերովը վաղաժամկետ վայր է դրել ռուսական "Լուկօյլ" ընկերության ղեկավարի լիազորությունները եւ լքել տնօրենների խորհուրդը, հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը:
Ընդ որում, ընկերությունում ընդգծել են, որ Ալեքպերովը վերահսկող բաժնետեր չէ: Ավելի վաղ Ալեքպերովը ներառվել էր Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակում՝ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։
Ալեքպերովը 1993 թվականից ղեկավարել է "Լուկօյլ" ընկերությունը, որը երկրի խոշորագույն մասնավոր նավթային ընկերություններից մեկն է եւ արտադրում է նավթի համաշխարհային արդյունահանման 2 տոկոսը:
