
Արմինֆո. Ռուսական ավիաընկերությունները հերթական թույլտվություններն են ստացել միջազգային կանոնավոր չվերթների համար։ Գրեթե բոլոր թույլտվությունները տրվել են դեպի ԱՊՀ երկրներ չվերթների համար՝ Ադրբեջան, Ուզբեկստան, Ղրղզստան, Հայաստան, Բելառուս։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան ՝ վկայակոչելով Ռոսավիացիայի որոշումը։
Հիշեցնենք, որ պատժամիջոցները զգալի սահմանափակումներ են առաջացրել ռուսական ավիաընկերությունների թռիչքների համար։ Ռուսաստանը փոխադարձաբար փակել է օդային տարածքը ԵՄ երկրների, Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ: Դեպի շատ երկրներ ռուսական ավիաընկերությունները չեն կարող թռչել Boeing եւ Airbus ինքնաթիռներով՝ դրանք լիզինգատուին վերադարձնելու ռիսկի պատճառով:
Հետեւաբար, ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներն առայժմ կարող են թռչել միայն դեպի մերձավոր "բարեկամ" երկրներ, հիմնականում՝ ԱՊՀ երկրներ։
Ըստ Ռոսավիացիայի վերջին որոշումների՝ Utair ավիաընկերությունը կարող է ավելացնել դեպի Հայաստան փոխադրման ծավալը ։ Մոսկվայից դեպի Երեւան չվերթների քանակը կարող է աավելացվել մինչեւ շաբաթական 21, իսկ Սոչիից եւ Կրասնոդարից՝ մինչեւ շաբաթական 7 չվերթ:
"Ռոսիա" ավիաընկերությունը կարող է Մոսկվայից դեպի Երեւան չվերթների քանակը հասցնել շաբաթական 21 - ի, իսկ Սոչիից՝ շաբաթական 14-ի: Nordwind ավիաընկերությունը կարող է դեպի Երևան թռիչքներ իրականացնել Տյումենից, Սուրգուտից, Նովոսիբիրսկից ։
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ արդեն թռիչքներ են իրականացնում FlyOne, Aircompany Armenia-ն, Red Wings եւ "ԻրԱերո" ավիաընկերությունները: