
Արմինֆո."Ուրալյան ավիաուղիները" մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 29-ը չեղյալ է հայտարարել դեպի Հայաստան եւ ԱՊՀ մի շարք այլ երկրներ բոլոր չվերթները:
Այդ մասին ասվում է ավիափոխադրողի կայքում: Պատճառների մասին չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ պատժամիջոցները հանգեցրել են ռուսական ավիաընկերությունների արտասահմանյան թռիչքների զգալի սահմանափակումների։ Ռուսաստանը փոխադարձաբար փակել է օդային տարածքը ԵՄ երկրների, Կանադայի եւ ԱՄՆ-ի հետ: Շատ երկրներ ռուսական ավիաընկերությունները չեն կարող թռչել Boeing եւ Airbus ինքնաթիռներով՝ դրանք լիզինգատուին վերադարձնելու ռիսկի պատճառով: Դա նշանակում է, որ ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներն առայժմ կարող են թռչել միայն մերձավոր "բարեկամ", հիմնականում, ԱՊՀ երկրներ։