Արմինֆո.Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են:
Դիզայնի կոնցեպտի մշակման համար բանկը իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես, բաց մրցույթ դիզայներների շրջանում, հարցումներ հաճախորդների շրջանում, քննարկումներ բանկի անձնակազմի հետ: Հաճախորդների պահանջները հասկանալու համար բանկը ստեղծել է ֆոկուս խմբեր բանկի հաճախորդների տարբեր սեգմենտների (տարիքային, սեռային, ըստ քարտերի օգտագործման տեսակների) մասնակցությամբ:
Հարցմանը մասնակցած կանանց 71%-ը և տղամարդկանց 72%-ը ցանկություն են հայտնել քարտերը տեսնել հայկական տարրերով: Միաժամանակ կանանց 59%-ը, իսկ տղամարդկանց 73%-ը ցանկություն են հայտնել ունենալ սև գույնի, մինիմալիստական, պարզ և դասական ոճի քարտեր:
Լսելով հաճախորդների կարծիքներն ու առաջարկությունները` Ամերիաբանկը մշակել է քարտերի դիզայնի նոր կոնցեպտ, որը մինիմալիստական է, պարզ, դասական և ունի վառ արտահայտված հայկական ինքնություն: Դիզայնի մշակման հիմքում դրված են այն կարևոր արժեքները, որոնք համընդհանուր են բանկի և իր հաճախորդների համար, մասնավորապես` աճը, կայունությունը, ժառանգությունը, ինքնությունը, վստահությունն ու զարգացումը:
Նոր քարտերին կարելի է ծանոթանալ տեսահոկովակում:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |