
Արմինֆո.FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից մեկնարկել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ:
Ինչպես ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում, Երևան-Թբիլիսի-Երևան չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Հունիս ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը:
Ըստ աղբյուրի, FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը, ներառյալ հավելյալ ծառայությունները, կարելի է ձեռք բերել կայքում www.flyone.am կամ բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաեւ բոլոր գործընկեր ընկերությունների գրասենյակներում:
Նշենք, որ FLYONE ARMENIA-ն հիմնադրվել ք 2021թ.: Հոկտեմբերի 27-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ընկերությանը տվել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ կոդեր։
Ավիաընկերության թռիչքներ է իրականացնում Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներով: Ընկերությունն աշխատում է որպես FLYONE-ի հայկական ստորաբաժանում (www.flyone.eu): Ընկերության աշխատանքը մեկնարկել է 2016 թվականին Մոլդովայի Հանրապետությունում և ներկայումս հանդիսանում է տարածաշրջանի ավիացիոն շուկայի առաջատարներից մեկը: FLYONE - ը բազմիցս մտել է EMEA (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա) կատեգորիայի լավագույն 10 առավել ճշտապահ ընկերությունների մեջ: